Հետևեք մեզ։

Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի կամարից Պատմական Հայաստանի քարտեզը հանվել է մաշվածության պատճառով

13:01, 02 հունիս 2023
Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի կամարից Պատմական Հայաստանի քարտեզը հանվել է մաշվածության պատճառով

Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի կամարից Պատմական Հայաստանի քարտեզը հանվել է մաշվածության ու խամրածության պատճառով, հայտնում են մետրոպոլիտենից։

Տեղեկացվում է, որ մայիսի 29–ին հանված քարտեզն ավելի լավ որակով ցուցադրվում է տեղադրված լեդ էկրանի վրա։ 

Լեդ էկրանի տեղադրման աշխատանքները տևել են 2 օր, որից հետո ս․թ․ հունիսի 1-ին կայարանում արդեն իսկ լեդ էկրանի վրա ցուցադրված է եղել քարտեզն ամբողջությամբ։