Հետևեք մեզ։

Իրաքի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել. կան տասնյակ զոհեր

11:55, 17 հուլիս 2025
Իրաքի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել. կան տասնյակ զոհեր

Իրաքի Կութ քաղաքի առևտրի կենտրոններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ AFP գործակալությունը հայտնել է 55 զոհի մասին։ 

Փրկարարները որոնում են անհետ կորածներին։ Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց. նրանց հստակ թիվը չի նշվում։ 

Առևտրի կենտրոնը բացվել էր 5 օր առաջ։ Հրդեհը բռնկվել է հուլիսի 16-ի ուշ երեկոյան և այժմ վերահսկողության տակ է վերցվել։

Առևտրի կենտրոնի ղեկավարի նկատմամբ գործ կհարուցվի, հայտնել է նահանգապետը։

 

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1225056

Վերլուծական