Նիկոլ Փաշինյանը վերջերս հաճախ է իրեն ներկայացնում իբրև Հիսուսի հետևորդներից ամենահավատարիմը, այն մարդն, ով իրավունք ունի դատավորի դիրքից քննարկել հոգևոր արժեքները, գնահատել, թե ով՝ ինչպե՞ս է հետևում դրանց, դատել նույնիսկ հոգևոր դասին:
Նա Հիսուսին իր անդավաճանությունը փորձեց հիմնավորել, իսկ ավելի ճիշտ՝ ձևացնել, թե Հայաստանի նախագահներին չի ատում։ Նիկոլ Փաշինյանն այդ պահին իսկ դավաճանեց Հիսուսին՝ ստելով համայն հայությանը, փորձելով թաքցնել, թե ինչ ծայրահեղ ատելությամբ է լցված բոլոր ընդդիմախոսների, բնականաբար, առաջին հերթին նախկին նախագահների հանդեպ: Մարդը, որը ոչ միայն անձամբ հրապարակային վիրավորում է իրեն քննադատող Լևոն Տեր-Պետրոսյանին, այլ նաև չի կարողանում զսպել սեփական տիկնոջն ու թույլ չտալ նրան անպատիվ խոսքեր ուղղել նույն Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական ինչ-որ ճանապարհ անցած, հավանաբար, իր հոր տարեկից Հայաստանի առաջին նախագահին, բոլորի աչքի առաջ հայտարարում է՝ նրան չի ատում։ Իսկ իրականում Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքը ոչ միայն ատում են Լևոն Տեր-Պետրոսյանին, այլև դա անում են ընդամենը իրենց հետ անհամաձայն լինելու պատճառով՝ այդպիսով իսկ դավաճանելով բոլոր մարդկային ու հոգևոր արժեքները։
Քաղաքական գործունեության ողջ ընթացքում բոլորին, նույնիսկ այսօրվա Նիկոլ Փաշինյանին քննադատած Նիկոլ Փաշինյանը ընդամենը իրեն քննադատելու համար հայհոյախոսում է ցանկացածի հասցեին. ուրիշ ինչպե՞ս դավաճանես Հիսուսին։ Ուրիշ ինչպե՞ս դավաճանես Հիսուսին, եթե նրա ուսմունքի, եկեղեցու, հոգևորականների մասին ցանկացած խոսքդ հայհոյանքով է շաղախված։
Սամվել Կարապետյանին բանտարկելու պատվերը բացահայտ ու հրապարակավ՝ ֆեյսբուքով տված Նիկոլ Փաշինյանը Հիսուսին անդավաճանության մասի՞ն է խոսում։ Չէ՞ որ հենց երեկվա ասուլիսի ընթացքում Սամվել Կարապետյանի վրա ապօրինի հարձակումը ինքն անթաքույց կերպով պայմանավորեց նրանով, որ Կարապետյանը Հայաստանում քաղաքական ակտիվություն է ցուցաբերում։
Դավաճանել եք ոչ միայն Հիսուսին, այլ նաև մեզ, ձեզ, Հայաստանի Հանրապետությանը, որտեղ քաղաքականությամբ զբաղվելու համար մարդկանց կալանավորում են, դավաճանել եք հային, քաղաքացուն, մարդուն, սահմանադրությանը։ Մուրճ թափ տալու, վիզ կտրելու սպառնալիքներ տալու ու մյուս հանցանքների համար ոչ մի պատասխան չտալուց, նույնիսկ ներողություն չխնդրելուց հետո «մեր ձևով» բառերի համար մարդու գլխին գործ կարողները դեռ նո՞ր պետք է դավաճանեն Հիսուսին: Հիսուսին, նրա սերմանած արժեքների դավաճանություն չէ՞, երբ Փաշինյանի բացակայությամբ ծերունին ասել էր՝ ձեռնափայտով կխփի նրան, հասցրեցին դատարան․․․ մեղադրյալը մահացավ։ Նշածս արարքներից ո՞րն է ի նշան Քրիստոսի հավատարմության։ Գուցե հաջակցություն Սամվել Կարապետյանի հավաքին Փաշինյանի հասցեին իբր uպանության սպառնալիք հնչեցրած 72-ամյա պապիկին ձերբակալե՞լը, թե՞ 44-օրյա պատերազմին անմահացած զինվորների մարմինները պարկերի մեջ գետնին լցնելն ու ամիսներով պահելն էլ աստվաճահաճո գործողություն և հավատարմություն Հիսուսին, թե՞․․․
Այս շարքը, ցավոք, կարելի է անվերջ շարունակել։ Հիսուսին դավաճանելու համար Ձեր դատին միայն Դուք եք ներկա լինելու, իսկ օրենքին դավաճանելու համար շուտով…, հատկապես որ դա այնքան բացահայտ եք անում, որ Ձեր դատին վկաներ պետք չեն…