Հետևեք մեզ։

«Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները մոտենում են ավարտին․ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան

13:16, 02 հունիս 2023
«Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները մոտենում են ավարտին․ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան

«TRT Haber»-ին տված հարցազրույցում Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը ասել է, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կկապի Թուրքիան և Ադրբեջանը, միջանցքի բացման աշխատանքները կամաց-կամաց մոտենում են ավարտին։

 

Դեսպանը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքի նախագիծը Հայաստանի համար կարևոր է սեփական անվտանգությունն ապահովելու համար»։

 

«Զանգեզուրի միջանցքը լավ նախագիծ է Հայաստանի զարգացման, նրա ապագան, անկախությունն ու անվտանգությունն ապահովելու համար»,-ասել է նա։