Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Էմին Մ.-ն իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 104 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա ծառերին և գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
Քննիչի հանձնարարականով՝ մետաղե ջարդոնի վերածված «Ford Fusion»-ը տեղափոխվում է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով «Ford Fusion»-ի վրայից ավտոմեքենայի մի քանի դետալներ շպրտվել ու վնասել են հանդիպակաց գոտով ընթացքող քաղաքացու «BMW» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին: Ոստիկանությունը պարզում է նշված ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը: