Հետևեք մեզ։

Տիգրան Մեծի պողոտայի նորակառույցներից մեկում շինաշխատանքներ իրականացնելիս վնասվել է մետրոյի կայարանի պատը

13:27, 02 հունիս 2023
Տիգրան Մեծի պողոտայի նորակառույցներից մեկում շինաշխատանքներ իրականացնելիս վնասվել է մետրոյի կայարանի պատը

Տիգրան Մեծի պողոտայի նորակառույց շենքերից մեկում շինարարական աշխատանքներ իրականացնելիս վնասվել է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի պատը:

Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը՝ նշելով, որ փոքր քարաթափում է տեղի ունեցել, ինչն արձանագրվել է մետրոպոլիտենի պահպանության բաժնի կողմից, և շենքի շինարարական աշխատանքները կասեցվել են:

Շինարարության հետագա ընթացքը կորոշվի փորձաքննությունից հետո: