Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել ևս 1000 ուկրաինացի զինվորականի աճյուն: Կիևի հետ ստամբուլյան բանակցություններում Մոսկվայի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ ռուսական կողմն էլ ստացել է 19 զինվորականի աճյուն։
Կիևից հաստատել են փոխանակման լուրը: Իրավապահ մարմինները ներքին գործերի նախարարության աջակցությամբ փորձաքննություն կանցկացնեն՝ պարզելու զոհվածների ինքնությունը, քանի որ ավելի վաղ ուկրաինական կողմը հայտարարել էր, որ Ռուսաստանն ուկրաինացի զինվորականների աճյուններից
բացի փոխանցել է նաև ռուս զինվորականների մարմիններ: