Տապը վտանգավոր է սրտանոթային համակարգի հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողների համար: Բարձր ջերմաստիճանը ծանրաբեռնում է սիրտը և անոթները, արագացնում ջրի կորուստը, բարձրացնում կամ իջեցնում է զարկերակային ճնշումը. հայտնում է Առողջապահության նախարարությունը։
 
Սա հատկապես վտանգավոր է զարկերակային գերճնշման, սրտային անբավարարության և շաքարային դիաբետի դեպքում։
Եթե ունեք սրտանոթային համակարգի հիվանդություններ․
 
Օրական խմե՛ք 1,5–2 լիտր ջուր, նույնիսկ առանց ծարավի զգացումի:
 
 Խուսափե՛ք արևից 11:00–17:00-ը ընկած ժամանակահատվածում:
Կրե՛ք թեթև, բաց գույնի, օդաթափանց հագուստ և գլխարկ:
 Օրվա ընթացքում 1–2 անգամ չափե՛ք զարկերակային ճնշումը:
Ձեր բժշկի հետ քննարկե՛ք դեղերի, դեղաչափերի հնարավոր փոփոխությունը տապի ժամանակ:
Թուլության, կրծքավանդակի ցավի, գլխապտույտի դեպքում անմիջապես դիմե՛ք բժշկի:
Եթե ունեք շաքարային դիաբետ․
 
Վերահսկենք գլյուկոզի մակարդակը:
✔ Ինսուլինն ու գլյուկոմետրը պահե՛ք համապատասխան պայմաններում:
✔ Տապին սահմանափակե՛ք ֆիզիկական ակտիվությունը:
✔ Վատ ինքնազգացողության դեպքում չափե՛ք արյան մեջ գլյուկոզի մակարդակը և դիմե՛ք բժշկին:
Ընդհանուր խորհուրդներ․
✔ Օգտագործե՛ք օդորակիչ կամ օդափոխիչ:
✔ Ցանկալի է սննդակարգում ավելացնել թարմ բանջարեղեն և մրգեր:
✔ Սահմանափակե՛ք ճարպոտ, աղի, ապխտած ուտեստները:
✔ Խմե՛ք բավարար ջուր, խուսափե՛ք քաղցր հյութերից և գազավորված ըմպելիքներից:
✔ Պլանավորե՛ք զբոսանքները առավոտյան և երեկոյան ժամերին: