Հետևեք մեզ։

Ոստիկանները ներխուժել են Վ. Դվին համայնք և ձերբակալություններ են իրականացնում․ պատգամավոր

10:35, 18 հուլիս 2025

Արարատի մարզի Վ. Դվին համայնքի բնակիչները հայտնում են, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ոստիկանները ներխուժել են համայնք և անօրինական ձերբակալություններ են իրականացնում. հայտնում է ԱԺ պատգամավոր Զեմֆիրա Միրզոեվան։

Բնակիչների խոսքով՝ իրավապահները թույլ չեն տալիս մարդկանց իրենց առօրյա գյուղատնտեսական աշխատանքները կատարել և բացահայտ հայտարարում են՝ «Տեռոր ենք անում, ահաբեկում ենք, լավ ենք անում, շուտով հատուկ ջոկատաիններ էլ կկանչենք»:

Ըստ ահազանգի՝ ձերբակալում են թե՛ տղամարդկանց, և թե՛ կանանց։

Վերլուծական

Ամենաընթերցվածները