Հետևեք մեզ։

Գործարար Սամվել Կարապետյանի վարույթով վճռաբեկ բողոքներ են ներկայացվել, հաղորդումներ են ներկայացվել նաև ընդդեմ դատավորների. պաշտպան

18:07, 18 հուլիս 2025
Գործարար Սամվել Կարապետյանի վարույթով վճռաբեկ բողոքներ են ներկայացվել, հաղորդումներ են ներկայացվել նաև ընդդեմ դատավորների. պաշտպան

Գործարար Սամվել Կարապետյանի վարույթով վճռաբեկ բողոքներ են ներկայացվել. այս մասին հայտնում է պաշտպաններից Արամ Վարդևանյանը:

 

«Հարգելի գործընկերներ,

հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը` կալանավորված է: Կալանավորված է հունիսի 17-ին հրապարակավ ներկայացված հաշվեհարդարի խոստման, Գլխավոր դատախազի հաղորդման և Դատավոր Արտակ Կարապետյանի ակնհայտ ապօրինի որոշմամբ: Պատճառը պարզապես մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին լինելն է, պաշտպանելն է և քաղաքական հետապնդումը: 
Հիշեցման կարգով իրավունքի հետ նվազագույն աղերս չունեցող կալանքի որոշման դեմ արդյունավետ վերաքննության իրավունքից պաշտպանության կողմը զրկվել էր դատավոր Արմեն Դանիելյանի միջոցով: Այս ամենը կատարվում էր նաև հենց այսօրվա ՀԷՑ-ի դեմ գործողությունների ապահովման նպատակով: 

 

Գործընկերներներիս հետ միասին ներկայացրել ենք նաև վճռաբեկ բողոքներ: Միաժամանակ առաջնային ցանկանում եմ ընդգծել, որ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդումներ են ներկայացվել դատավորներ Կարապետյանի և Դանիելյանի դեմ: Նշյալ Դատավորները իրենց կայացրած դատական ակտերով ակնհայտորեն հանգեցրել են մարդու իրավունքների հիմնարար խախտումների և դատական իշխանության հեղինակազրկման»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները