Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները շարունակելու պատրաստակամության համար։
Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը հեռախոսազրույցից հետո։
«Պուտինը շնորհակալություն է հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները շարունակելու պատրաստակամության համար», - ասվում է հայտարարության մեջ։
Պուտինը նաև հաստատել է իր հիմնարար հանձնառությունը Ուկրաինայում հակամարտության քաղաքական և դիվանագիտական լուծում գտնելու հարցում։