Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչությունը հուլիսի 17-ին լայնածավալ կիբերհարձակում է իրականացրել ռուսական «Գազպրոմի» և նրա շուրջ 400 դուստր ընկերությունների համակարգիչների ու սերվերների վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Kyiv Independent»-ին հայտնել է հետախուզական գերատեսչության աղբյուրը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հարձակման արդյունքում ոչնչացվել են մեծածավալ տվյալներ և տեղադրվել է հատուկ ծրագրային ապահովում, որը նախատեսված է տեղեկատվական համակարգերի հետագա վնասման համար։ Ըստ աղբյուրի՝ 20 հազարից ավելի համակարգային ադմինիստրատորներ զրկվել են «Գազպրոմի» ներքին համակարգերին հասանելիությունից, իսկ տվյալների կրկնօրինակները ամբողջությամբ ոչնչացվել են։
Կիբեռհարձակումը վնասել է շուրջ 390 դուստր ընկերությունների, այդ թվում՝ «Գազպրոմ Տեպլոէներգո», «Գազպրոմ Օբլէներգո» և «Գազպրոմ Էներգսբիտ» ստորաբաժանումների ենթակառուցվածքները։