ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը բավականին մոտ է իրականացմանը։
«Հայաստան ու Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել, և խաղաղության համաձայնագիրը բավականին մոտ է ստորագրվելուն, եթե ոչ՝ արդեն իրականացված է»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Թրամփը`հանրապետական սենատորներին ներկայացնելով ԱՄՆ արտաքին քաղաքականության հաջողությունները։