Հետևեք մեզ։

Արագ շախմատի մրցաշարի կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է Արջուն Էրիգաիսիին

12:33, 19 հուլիս 2025
Արագ շախմատի մրցաշարի կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է Արջուն Էրիգաիսիին

Լաս Վեգասում ընթացող «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթեց Արջուն Էրիգաիսիին: Հայտնում է ՀՀ շախմատի ֆեդերացիան։

Եզրափակիչում Լևոնը կմրցի Հանս Մոկե Նիմանի հետ:

Եզրափակչի առաջին խաղը կմեկնարկի հուլիսի 20-ին՝ Հայաստանի ժամանակով 22:00-ին:

Խաղերին կարող եք հետևել այստեղ:


Վերլուծական