Հետևեք մեզ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հունիսի 3-4-ը կայցելի Անկարա

18:43, 02 հունիս 2023
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հունիսի 3-4-ը կայցելի Անկարա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունիսի 3-4-ը կայցելի Թուրքիա:

 

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, վկայակոչելով դաշինքի մամուլի ծառայությանը:

 

Ըստ աղբյուրի՝ Ստոլտենբերգը ներկա կգտնվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։

 

Նշենք, որ արարողությանը մասնակցելու համար Թուրքիա կմեկնի նաև Փաշինյանը։