Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել անմիջապես երկու հարցի լուծումից հետո՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից հետո։
Ինչպես հաղորդում է APA-ն, Իլհամ Ալիևն այս մասին ասել է Շուշիում։ «Այո, տեքստը կարող է նախապես նախաստորագրվել, և ադրբեջանական կողմն արդեն իսկ նման առաջարկ է արել Աբու Դաբիում։ Սակայն, ինչպես գիտեք, փաստաթղթի նախաստորագրումը չի նշանակում դրա ստորագրում։ Այսինքն՝ մեկ բան է բանավոր համաձայնություն հայտնելը, մեկ այլ բան՝ փաստաթղթի յուրաքանչյուր էջ նախաստորագրելը։ Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը», - հավելել է նա։