Իրանը և եվրոպական եռյակը՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, համաձայնել են վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Tasnim-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
Նշվում է, որ Թեհրանը և եվրոպական եռյակը սկզբունքային համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման վերաբերյալ, սակայն բանակցությունների ժամկետն ու վայրը քննարկվում են:
Աղբյուրը նշել է, որ դեռևս վերջնական որոշում չի կայացվել այն մասին, թե որ երկիրն է հյուրընկալելու առաջիկա բանակցությունները։
Ավելի վաղ՝ լրատվամիջոցը տեղեկություններ էր ստացել, որ Իրանը քննարկում է ԵՄ-ի եռյակի խնդրանքը՝ միջուկային հարցի շուրջ բանակցությունների վերսկսման և պատժամիջոցների վերացման վերաբերյալ։
Ստացված տեղեկությունները ենթադրում են, որ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Իրանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ փոխնախարարների մակարդակով։