Հետևեք մեզ։

Լևոն Արոնյանը «Freestyle Chess Grand Slam Tour» արագ շախմատի մրցաշարի հաղթող

07:46, 21 հուլիս 2025
Լևոն Արոնյանը «Freestyle Chess Grand Slam Tour» արագ շախմատի մրցաշարի հաղթող

Լաս Վեգասում կայացած Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարիեզրափակչում Լևոն Արոնյանը հաղթել է Հանս Մոկե Նիմանին և դարձել մրցաշարի հաղթող:

Կիսաեզրափակիչում Արոնյանը հաղթել էր Արջուն Էրիգաիսիին:

Մրցաշարի քառորդ եզրափակչում ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել էր աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին, ինչպես նաև՝ աշխարհի երկրորդ շախմատիստ Հիկարու Նակամուրային:


«Շնորհավորում ենք Լևոն Արոնյանին Լաս Վեգասում կայացած Մեծ սաղավարտի մրցաշարում հաղթելու կապակցությամբ»,-ասվում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:

 

Նշենք, որ մրցանակային ֆոնդը 200 000 դոլար է:

Վերլուծական