Հետևեք մեզ։

Բանգլադեշում ռազմաօդային ուժերի ինքնաթիռն ընկել է ուսումնական հաստատության վրա. կան զոհեր

16:32, 21 հուլիս 2025
Բանգլադեշում ռազմաօդային ուժերի ինքնաթիռն ընկել է ուսումնական հաստատության վրա. կան զոհեր

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում ռազմաօդային ուժերի ուսումնական ինքնաթիռն ընկել է քոլեջի և դպրոցի մասնաշենքերի վրա, որի հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

50-ից ավելի մարդ, այդ թվում՝ երեխաներ, այրվածքներով հոսպիտալացվել են: Ավիավթարից հետո խոշոր հրդեհ է բռնկվել: 

Բանգլադեշի ժամանակավոր կառավարության ղեկավար Մուհամմադ Յունուսը հայտարարել է, որ կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ միջադեպի պատճառը պարզելու համար:

Այս ավիավթարից մեկ ամիս առաջ հարևան Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում Air India ավիաընկերության ինքնաթիռն ընկել էր բժշկական քոլեջի հանրակացարանի վրա, որի հետևանքով զոհվել էր ինքնաթիռում գտնվող 242 հոգուց 241-ը, ևս 19 մարդ զոհվել էր գետնի վրա:

 

 

Վերլուծական