Հետևեք մեզ։

Մոսկվայի և Բաքվի հարաբերություններն այժմ բարդ շրջան են ապրում. Պեսկով

23:45, 21 հուլիս 2025
Մոսկվայի և Բաքվի հարաբերություններն այժմ բարդ շրջան են ապրում. Պեսկով

Մոսկվայի և Բաքվի հարաբերություններն ամուր հիմք ունեն, բայց այժմ բարդ շրջան են ապրում, հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը: Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ այդ շրջանը կանցնի: Ըստ խոսնակի՝ Ռուսաստանում հետապնդման են ենթարկվում միայն ադրբեջանական սփյուռքի այն ներկայացուցիչները, որոնք խախտում են օրենքը: Նա շեշտել է՝ օրինապահ ադրբեջանցիները հարգանք են վայելում Ռուսաստանում, և Մոսկվան կարևոր է համարում, որ Ադրբեջանում էլ հարգեն ռուսներին:

 

Պեսկովն անդրադարձել է նաև այն հրապարակումներին, որ Բաքուն փաստաթղթեր է պատրաստում միջազգային դատական ատյաններ ներկայացնելու համար՝ Ակտաուի մերձակայքում AZAL-ի ինքնաթիռի կործանման կապակցությամբ:

 

«Ընթանում է հետաքննություն: Եթե Ադրբեջանը նման որոշում կայացնի, դա Ադրբեջանի իրավունքն է, մենք կսպասենք պաշտոնական վճիռներին», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Վերլուծական