Հետևեք մեզ։

Աշվար համայնքի նախկին ղեկավարից և Կադաստրի կոմիտեի աշխատակիցներից կբռնագանձվի ավելի քան 22 մլն դրամ հօգուտ պետության

09:21, 22 հուլիս 2025
Աշվար համայնքի նախկին ղեկավարից և Կադաստրի կոմիտեի աշխատակիցներից կբռնագանձվի ավելի քան 22 մլն դրամ հօգուտ պետության

Արարատի մարզի դատախազության հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 16-ի վճռով բավարարվել է:

Վճռի հիման վրա՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության Աշվար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիրգորյանից,  Կադաստրի կոմիտեի աշխատակիցներ Հ.Ն.-ից և Է.Ա.-ից՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 22 միլիոն 149 հազար դրամ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները