Հետևեք մեզ։

Ռուսալեզու մարդիկ երկրում տեղ չունեն, նման մարդկանց պետք է մաքրել ու մաքրել մինչև արմատը. Ուկրաինայի ազգային անվտանգության քարտուղար

02:34, 03 հունիս 2023
Ռուսալեզու մարդիկ երկրում տեղ չունեն, նման մարդկանց պետք է մաքրել ու մաքրել մինչև արմատը. Ուկրաինայի ազգային անվտանգության քարտուղար

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ ռուսալեզու մարդիկ երկրում տեղ չունեն։

 

Ուկրաինայում հերթական սկանդալն է բարձրացել այն բանից հետո, երբ Գերագույն Ռադայի պատգամավոր Մաքսիմ Բուժանսկին հեռուստաալիքներից մեկի եթերում հրաժարվել է անցնել ուկրաիներենին։ Դանիլովը դրանից հետո է ասել, որ նման մարդիկ երկրում տեղ չունեն՝ խոստանալով մաքրման օպերացիա իրականացնել։

 

«Մարդիկ, ովքեր կարծում են, որ իրավունք ունեն ռուսերեն խոսել ուկրաինական եթերում, տեղ չունեն ոչ միայն հեռուստատեսությունում, այլև քաղաքականության մեջ և Ուկրաինայում»,- գրել է նա Twitter-ում։ Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարը պնդում է, որ նման մարդկանց «պետք է մաքրել ու մաքրել մինչև արմատը և ամեն տեղից դուրս շպրտել»։