Հետևեք մեզ։

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը հույս ունի, որ Իրանը կնստի բանակցությունների սեղանի շուրջ

18:48, 22 հուլիս 2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը հույս ունի, որ Իրանը կնստի բանակցությունների սեղանի շուրջ

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը Fox Business-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Իրանը կհամաձայնվի խաղաղ բանակցությունների։ Նա ընդգծել է ԱՄՆ-ի անզիջում դիրքորոշումն իրանական միջուկային ծրագրի հարցում։

 

«Փաստն այն է, որ ԱՄՆ քաղաքականության սկզբունքները հստակ և միանշանակ են. նախևառաջ, Իրանը չի կարող և չի ունենա միջուկային զենք, ուստի ես հույս ունեմ, որ նրանք կնստեն բանակցությունների սեղանի շուրջ: Հուսով եմ, որ նրանք կձգտեն խաղաղության համաձայնագրի», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, նշել է Ուիթաքերը:

 

Վերլուծական