Հետևեք մեզ։

Դատախազությունը պահանջում է դատավոր Սամվել Մարդանյանից բռնագանձել 3 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց և 203 միլիոն դրամ՝

09:22, 23 հուլիս 2025
Դատախազությունը պահանջում է դատավոր Սամվել Մարդանյանից բռնագանձել 3 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց և 203 միլիոն դրամ՝

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ դատավոր Սամվել Կոստյայի Մարդանյանից, նրա կնոջից և որդուց հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

3 անշարժ գույք.

1 տրանսպորտային միջոց.

շուրջ 203 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար։

Վերլուծական

Ամենաընթերցվածները