Հետևեք մեզ։

Շրջագայողը. պետբյուջեի հաշվին քանի՞ գործուղման է մեկնել Զարեհ Սինանյանը 2022 թ․-ին․ «Ժողովուրդ»

10:14, 03 հունիս 2023
Շրջագայողը. պետբյուջեի հաշվին քանի՞ գործուղման է մեկնել Զարեհ Սինանյանը 2022 թ․-ին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ցեղասպանության ճանաչումը՝ օդի մեջ, բան չի տալիս մեզ, բացի բարոյական շոյվածությունից». այս խոսքերի հեղինակը Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանն է, որը բավականին շատ է սիրում մեկնել գործուղումների, այլ կերպ ասած՝ ճամփորդել՝ պետբյուջեի հաշվին, սակայն նախկին սփյուռքահայը ցեղասպանության ճանաչման հարցն անիմաստ մի բան է համարում:

 

Բայց այդ գաղափարի կրող պաշոնյան միայն 2022 թվականին 13 գործուղման է մեկնել տարբեր երկրներ: 2022 թվականին կառույցին հատկացվել է 578 մլն 945 հազար դրամ: Այս տարի եւս Զարեհ Սինանյանն ակտիվ ճամփորդող է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ ամիս նա մեկ շաբաթով Գերմանիայում է եղել, ապրիլ ամսին նա ութ օրով Իսպանիայում էր:

 

Ամենաուշագրավ գործուղումը եղել է փետրվարին. նա փետրվարի 17-ից մինչեւ մարտի 2-ը եղել է ԱՄՆ-ում: Հիշեցնենք, որ մինչ Հայաստանում պաշտոն ստանալը Սինանյանը ԱՆ-ում էր բնակվում, իսկ հիմա էլ ԱՄՆ է մեկնում՝ պետբյուջեի հաշվին»։

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։