Դավիթ Ղազինյանը դիմել է դատարան` ՀԷՑ–ում իր նախկին պաշտոնում վերականգնվելու համար:
«Փաստաբաններն առավոտյան դիմել են դատարան, պահանջը պաշտոնում վերականգնվելն է, քանի որ հրամանն ապօրինի է»,- Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում ասել է Դավիթ Ղազինյանը։
Հիշեցնենեք՝ ՀԷՑ-ում պետության կողմից նշանակված ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրամանով Ղազինյանն աշխատանքից ազատվել էր օրերս։