Հետևեք մեզ։

Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ

11:51, 23 հուլիս 2025
Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։

Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ: 

Դատախազությունից 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունված:

Մհեր Ենոքյանը մեղավոր էր ճանաչվել է 29 տարի առաջ բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար:

Դատարանը Ենոքյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել ցմահ ազատազրկման։

Վերլուծական

Ամենաընթերցվածները