Հետևեք մեզ։

Իրանում հայտարարել են Օմանի ծոց ամերիկյան ականակրի մտնելու փորձը կանխելու մասին

20:59, 23 հուլիս 2025
Իրանում հայտարարել են Օմանի ծոց ամերիկյան ականակրի մտնելու փորձը կանխելու մասին

Իրանի ռազմածովային ուժերի ուղղաթիռը հուլիսի 23-ին խստորեն նախազգուշացրել է Օմանի ծոցում գտնվող և իրանական տարածքային ջրերին մոտենալու փորձ կատարած ամերիկյան ականակրին՝ ստիպելով վերջինիս անձնակազմին փոխել  ուղղությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։

 

Նշվում է, որ USS Fitzgerald (DDG-62) ականակիրը նկատվել է Իրանի տարածքային ջրերի ուղղությամբ շարժվելիս։ Դրան անմիջապես արձագանքել է Իրանի ռազմածովային ուժերի երրորդ ռազմածովային շրջանի օդային ստորաբաժանումը։ Իրանական ռազմական ուղղաթիռն անցնելով ամերիկյան նավի վրայով՝ դրա անձնակազմից պահանջել է փոխել երթուղին:

 

Իրանական ռազմական աղբյուրների հաղորդմամբ՝ ամերիկյան ականակիրը սպառնացել է կրակ բացել ուղղաթիռի ուղղությամբ, սակայն իրանցի օդաչուն կրկնել է հնչեցրած պահանջը:

 

Այն բանից հետո, երբ ամերիկյան ռազմանավը կրկնել է կրակելու սպառնալիքը, իրավիճակին միջամտել է Իրանի հակաօդային պաշտպանության հրամանատարությունը՝ հայտարարելով, որ ուղղաթիռը գտնվում է ՀՕՊ ստորաբաժանումների պաշտպանության ներքո, և ամերիկյան նավին հրամայել է շարժվել դեպի հարավ։ Ի վերջո, ամերիկյան ռազմանավը լքել է Իրանի ջրային տարածքը:

:

Վերլուծական