Հետևեք մեզ։

Ադրբեջանը իր քաղաքացիներին հորդորում է չայցելել Իրան

12:19, 03 հունիս 2023
Ադրբեջանը իր քաղաքացիներին հորդորում է չայցելել Իրան

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տրվում չմեկնել Իրանի Իսլամական Հանրապետություն, եթե դրա անհրաժեշտությունը չկա, իսկ ճամփորդողներին խորհուրդ է տրվում զգույշ լինել: Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

 

«Ներկայումս Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներից պահանջվում է պահպանել անվտանգության կանոնները»,- ասված է հայտարարության մեջ։

 

Ադրբեջանի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ վերոնշյալ քայլը արվում է՝ հաշվի առնելով այս տարվա հունվարին Իրանի Իսլամական Հանրապետությունում Ադրբեջանի դեսպանության աշխատակցի սպանությունը և դրա հետևանքով երկրում Ադրբեջանի դիվանագիտական սահմանափակ ներկայացվածությունը: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաքուն պերսոնա նոն գրատա է հայտարարել Ադրբեջանում Իրանի դեսպանատան չորս աշխատակցի։