Հետևեք մեզ։

Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 288-ի, տուժել է ավելի քան 900 մարդ

12:25, 03 հունիս 2023
Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 288-ի, տուժել է ավելի քան 900 մարդ

Հնդկաստանում երկու ուղևորատար և մեկ բեռնատար գնացքների բախման հետևանքով մահացածների թիվը հասել է 288-ի, տուժել է ավելի քան 900 մարդ: BBC-ի հաղորդմամբ՝ վթարը տեղի է ունեցել Բալասոր քաղաքի շրջանում։

Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրման Թվիթերի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով դժբախտ պատահարին և հայտարարել, որ կիսում է կորուստ ունեցող ընտանիքների վիշտը:

Նշվում է, որ 1980-ականներից ի վեր սա Հնդկաստանի ամենամեծ երկաթուղային աղետն է: Ըստ Հնդկաստանի իշխանությունների՝ զոհերի թիվը կարող է աճել։