ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ։
«Խորապես վշտացած ենք Օդիշա նահանգի Բալասորե քաղաքում տեղի ունեցած գնացքի ողբերգական վթարից: Հայաստանը կիսում է եղբայրական Հնդկաստանի ժողովրդի վիշտը:
Մեր սրտանց ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և աղոթում վիրավորների շուտափույթ ապաքինման համար»,- ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։