ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Օդիշա նահանգում գնացքների բախման ողբերգական հետևանքների կապակցությամբ, հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Խնդրում ենք ընդունել մեր խորին ցավակցությունները Օդիշա նահանգում գնացքների բախման ողբերգական հետևանքների կապակցությամբ: Մենք կիսում ենք նրանց վիշտը, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին այս աղետի ժամանակ, և հույս ունենք, որ բոլոր վիրավորները շուտափույթ կապաքինվեն»,- ասվում է Մոդիին, ինչպես նաև Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմին ուղղված հեռագրում։