Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը հեռախոսազրույց են անցկացրել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ մանրամասնելով, որ հեռախոսազրույցը կայացել է Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ։
Նշվում է, որ Ադրբեջանի նախագահն իր ուզբեկ գործընկերոջը շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ։
Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության խթանման ուղիներին։