Հետևեք մեզ։

Աբովյանում նախօրեին վրաերթի ենթարկված 53-ամյա կինը մահացել է

13:07, 03 հունիս 2023
Աբովյանում նախօրեին վրաերթի ենթարկված 53-ամյա կինը մահացել է

Աբովյան քաղաքում նախօրեին վրաերթի ենթարկված 53-ամյա կինը մահացել է: Հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Հունիսի 2-ին, ժամը 18.30-ին, «ԲՄՎ 528» մակնիշի մեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի հետիոտնային անցումի վրա վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ժամը 02.05-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 53-ամյա Նարինե Թորոսյանը մահացել է:

«ԲՄՎ 528»-ի վարորդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն: