Հետևեք մեզ։

Արման Ծառուկյանն Իլիա Թոփուրիային ուղղված կոշտ գրառում է արել

20:42, 24 հուլիս 2025
Արման Ծառուկյանն Իլիա Թոփուրիային ուղղված կոշտ գրառում է արել

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում  (մինչև 70 կգ) UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) արձագանքել է այս քաշային կարգում UFC գործող չեմպիոն, վրացի Իլիա Թոփուրիայի (Իսպանիա) հայտարարությանը, թե չի ցանկանում տիտղոսը պաշտպանել Արման Ծառուկյանի հետ մենամարտում։

«Պատկերացրեք, որ կոչվում ես չեմպիոն, բայց արդեն դրությունից դուրս գալու ելքեր ես փնտրում։ Կարող ես թողնել տիտղոսը, այլապես ես կխլեմ այն։ Ամեն դեպքում, տիտղոսն իմն է»,- X սոցիալական ցանցում գրել է Արման Ծառուկյանը:

Վերլուծական