Հետևեք մեզ։

Ամեն դեպքում պատրաստվում ենք պատերազմի, աղջիկնե´ր, պատրաստվեք. Լուկաշենկո

20:58, 24 հուլիս 2025
Ամեն դեպքում պատրաստվում ենք պատերազմի, աղջիկնե´ր, պատրաստվեք. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի ուզում պատերազմ, բայց հանրապետությունը պատրաստվում է դրան «ամեն դեպքում»։ «Աղջիկներ, պատրաստվեք։ Եթե պատերազմը սկսվի, դուք կգնաք գոնե հացահատիկ հավաքելու», - ասել է նա՝ դիմելով կին լրագրողներին Մինսկի մարզի Սմոլևիչի շրջան կատարած աշխատանքային այցի ժամանակ՝ անձամբ հետևելու բերքահավաքի ընթացքին։

 

Աղջիկները պատասխանել են. «Մենք հույս ունենք, որ այն չի սկսվի»։

 

«Ես էլ հույս ունեմ, բայց մենք պատրաստվում ենք պատերազմի, ամեն դեպքում», - բացատրել է պետության ղեկավարը։

 

Համապատասխան տեսանյութի հատվածը հրապարակվել է նախագահական մամուլի ծառայությանը մոտ գտնվող Telegram ալիքի կողմից։

Վերլուծական