Հետևեք մեզ։

Սյունիքում ԱԱԾ սահմանապահ է մահացել

20:16, 24 հուլիս 2025
Սյունիքում ԱԱԾ սահմանապահ է մահացել

Hayastan.news-ի տեղեկություններով` քիչ առաջ Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայող է մահացել:

 

Դեպքի հանգամանքները բազմակողմանի ճշտելուց հետո կհայտնենք մանրամասները:

 

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին ևս ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել էր: Հարուցվել էր քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): 

Վերլուծական

Ամենաընթերցվածները