Հետևեք մեզ։

«Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքիով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայում

22:29, 24 հուլիս 2025
«Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքիով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայում

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» Ավանի Ֆուտբոլային ակադեմիայի դաշտում խաղաց ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժ»-ի հետ:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին կեսում թիմերը մի շարք հնարավորություններ ունեին, սակայն չիրացրեցին դրանք: Հաշվի մեջ փոփոխություն տեղի չունեցավ նաև երկրորդ 45 րոպեներին: Ինչպես «Արարատ-Արմենիա»-ն, այնպես էլ «Ունիվերսիտատեա Կլուժ»-ը չկարողացան գտնել մրցակցի թույլ օղակները: «Արարատ-Արմենիա»՝ 0:0:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց:

 

Վերլուծական