Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունիսի 2-ին Երևան քաղաքի Է. Հասրաթյան փողոցում հայտնաբերել և ՀԿԳ քննության գլխավոր վարչություն են ներկայացրել 31-ամյա Մարիամ Հ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: