Հետևեք մեզ։

Սարատովի բազմաբնակարան շենքերից մեկում գազի պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

20:21, 25 հուլիս 2025
Սարատովի բազմաբնակարան շենքերից մեկում գազի պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

ՌԴ Սարատով քաղաքի բնակելի բարձրահարկ շենքում գազի պայթյունի և դրան հաջորդած փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, իսկ վիրավորներինը՝ 10-ի։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից և բժշկական ծառայությունից։

 

Նշվում է, որ վիրավորները ներկայում ամբուլատոր բուժում են ստանում։

 

Ավելի վաղ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից  հայտնել էին, որ Սարատովում գտնվող 10 հարկանի բազմաբնակարան շենքի բնակարանում տեղի է ունեցել գազ-օդ խառնուրդի պայթյուն՝ առանց հետագա այրման։

 

Գերատեսչություններից նախնական տեղեկություններով  հաղորդվել էր 4 մարդու զոհվելու մասին, այդ թվում՝ 1 երեխայի։

 

Վերլուծական