Հետևեք մեզ։

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռոստովի մարզում երկու մարդ է զոհվել

12:53, 26 հուլիս 2025
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռոստովի մարզում երկու մարդ է զոհվել

Ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով Ռոստովի մարզում երկու մարդ է զոհվել՝ հայտնում են լրատվամիջոցները: Հարձակման ժամանակ այրվել է նրանց մեքենան։

Ստավրոպոլում էլ հարվածներ են եղել շրջանի արդյունաբերական օբյեկտների ուղղությամբ: Նշվում է, որ հարվածի տակ է հայտնվել «Սիգնալ» գործարանը, որն արտադրում է ավիացիոն, ցամաքային և ծովային տեղակայման ակտիվ միջամտության կայաններ:

ՌԴ պաշտպանության նախարարությունից էլ հայտնել են գիշերվա ընթացքում 54 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։

Վերլուծական