Հորդանանում տեղի է ունեցել գահաժառանգ Հուսեյն բեն Աբդուլլահի և Ռաջվա ալ-Սայիֆի հարսանիքը։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն։
Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի ավագ որդին՝ 28-ամյա արքայազն Ալ Հուսեյնը, հունիսի 1-ին ամուսնացել է սովորական ընտանիքի աղջկա՝ սաուդցի գործարարի դստեր հետ։ Հարսնացուն՝ 29-ամյա Ռաջվա ալ-Սաիֆը, նախկինում որպես ճարտարապետ աշխատել է ԱՄՆ-ում։ Նորահարսին շնորհվել է արքայադստեր կոչում։ Հարսանիքը տեղի է ունեցել նշանադրությունից գրեթե մեկ տարի անց, որի մասին զույգը հայտարարեց 2022 թվականի օգոստոսին։
Տոնակատարությունը տեղի է ունեցել Ամմանի Զահրան պալատում, որտեղ Հորդանանի թագավորական ընտանիքի անդամների և 140 հյուրերի ներկայությամբ, որոնց թվում եղել են թագավորական այլ ընտանիքների ներկայացուցիչներ և օտարերկրյա պետությունների ղեկավարներ, տեղի է ունեցել իսլամական ամուսնության արարողությունը՝ «Քաթբ ալ-Քիթաբը».