Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ:
«Իմ խորին և անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի բարեկամ ժողովրդին և ղեկավարությանը Օդիշայում տեղի ունեցած սարսափելի երկաթուղային աղետի կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ կյանքեր է խլել: Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում գրել է նախագահը։
Հնդկաստանում երկու մարդատար և մեկ բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 288-ի, վիրավորների թիվը՝ 900-ի։