Հետևեք մեզ։

Էրդողանը երդվել և ստանձնել է Թուրքիայի նախագահի պաշտոնը

17:28, 03 հունիս 2023
Էրդողանը երդվել և ստանձնել է Թուրքիայի նախագահի պաշտոնը

Թուրքիայի ազգային մեծ ժողովում տեղի է ունեցել  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Այսպիսով, նա հինգ տարի ժամկետով ստանձնեց Թուրքիայի Հանրապետության նախագահի պաշտոնը։

Խորհրդարանի նախագահի պաշտոնակատար, «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին Էրդողանին է հանձնել նաև նախագահի գործադիր վկայականը։ Դրանից հետո հնչել է Թուրքիայի հիմնը։

Էրդողանը գնալու է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքի դամբարան՝ հուշամատյանում գրառում թողնելու համար։ Դրանից հետո նա կմեկնի նախագահական համալիր։

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։