Հետևեք մեզ։

Գերմանիայում գնացքի ռելսերից դուրս ընկնելու հետևանքով զոհվել է երեք մարդ

11:15, 28 հուլիս 2025
Գերմանիայում գնացքի ռելսերից դուրս ընկնելու հետևանքով զոհվել է երեք մարդ

Գերմանիայի Բադեն Վյուրտեմբերգի Դաշնային Երկրամասում գնացքի ռելսերից ընկնելու հետևանքով երեք մարդ է զոհվել, մոտ 50-ը՝ վիրավորվել, 25-ը հոգի ծանր վնասվածքներ է ստացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է Bild-ը:

Միջադեպի հետևանքով զոհված երեք անձանցից երկուսը եղել են Deutsche Bahn երկաթուղային ընկերության աշխատակիցներ, նրանց շարքում է եղել գնացքի մեքենավարը: Ոստիկանությունը հաստատել է, որ վթարի պատճառը, ամենայն հավանականությամբ, եղել է սողանքը:

Վթարը տեղի է ունեցել հուլիսի 27-ին ժամը 18:10-ի  սահմաններում Ռիդլինգեն քաղաքից ոչ հեռու: Ռելսերից դուրս է եկել Deutsche Bahn տարածաշրջանային գնացքի երկու վագոն: Վթարի պահին գնացքում եղել է մոտ 100 մարդ: Գնացքը Զիգմարինգենից մեկնել է Ուլմ: Գնացքների երթևեկությունն այդ հատվածում դադարեցվել է:

 

Վերլուծական