Հետևեք մեզ։

Վլադիմիր Հակոբյանը դարձել է 2025 թվականի շախմատի ԱՄՆ վետերանների փոխչեմպիոն

12:08, 28 հուլիս 2025
Վլադիմիր Հակոբյանը դարձել է 2025 թվականի շախմատի ԱՄՆ վետերանների փոխչեմպիոն

Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը դարձավ 2025 թվականի շախմատի ԱՄՆ վետերանների փոխչեմպիոն։

Նա միակ մասնակիցն էր, ով մրցաշարի ընթացքում չկրեց ոչ մի պարտություն՝ 9 հնարավորից վաստակելով 5.5 միավոր:

Լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոն ճանաչվեց գրոսմայստեր Ալեքսանդր Ֆիշբեյնը, ով նույնպես վաստակել էր 5.5 միավոր:

«Շնորհավորում ենք Վլադիմիր Հակոբյանին և մաղթում նոր հաջողություններ», – նշված է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում:

Վերլուծական