Լիոնել Մեսսին հաստատել է, որ հեռանում է «Պարի Սեն Ժերմեն»-ից: Հարձակվողը չի երկարաձգի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ։
Արգենտինացի ֆուտբոլիստը հեռանալուց առաջ շնորհակալություն է հայտնել փարիզեցիներին. «Ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա ներկայացնելու ՊՍԺ-ն: Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ակումբին զարմանալի փորձի համար»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում ESPN-ը: