Թուրքիայի ազգային մեծ ժողովում Ռեջեփ Թայիփ Էրդողանը երդվել է, որից հետո գնացել է Թուրքիայի հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքի դամբարան՝ հուշամատյանում գրառում թողնելու համար։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է թուրքական լրատվամիջոցներից։
Դրանից հետո Էրդողանը մեկնել է նախագահական համալիր։ Այստեղ երկրների առաջնորդներն են սպասել Էրդողանին, Նիկոլ Փաշինյանը ևս այնտեղ է՝ երկրորդ շարքում՝ Իլհամ Ալիևի և նրա տիկնոջ թիկունքին, այլ երկրների ղեկավարների հետ։
Շնորհավորանքներ ստացող Էրդողանը ողջագուրվեց Ալիևի հետ, սրահում ներկաներն առանձնահատուկ բարձր ծափահարեցին նրանց, ինչից հետո էրդողանը ողջունեց նաև Նիկոլ Փաշինյանին։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։