Հետևեք մեզ։

Գրություններ են հասցեագրվել գլխավոր դատախազին և դատախազությանը․ ապօրինի կալանքը Սամվել Կարապետյանի նկատմամբ ենթակա է վերացման դատախազի կողմից․ փաստաբան

14:36, 28 հուլիս 2025
Գրություններ են հասցեագրվել գլխավոր դատախազին և դատախազությանը․ ապօրինի կալանքը Սամվել Կարապետյանի նկատմամբ ենթակա է վերացման դատախազի կողմից․ փաստաբան
Ցանկանում եմ հայտնել, որ այսօր գրություններ են հասցեագրվել Գլխավոր դատախազին  Հայտնում է փաստաբան Արամ Վարդևանյանը։
 
«Ակնհայտ է, որ նման տևական, անհիմն և ապօրինի կալանքը Սամվել Կարապետյանի նկատմամբ ենթակա է վերացման Դատախազի կողմից: Անհրաժեշտ է նշել նախորդող շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել կոնկրետ վարույթային գործողություններ հենց պաշտպանական խմբի կողմից նախաձեռնված, որոնց արդյունքներն առավել քան հստակ են: Դրանց արդյունքում նույնիսկ ամենամեծ «ցանկության» դեպքում հնարավոր չէ շարունակել այս աբսուրդային քրեական գործը:
 
Ի դեպ ուշագրավ է, որ վերջին օրերին որոշ անձանց կողմից նկատվում է «ձև չունեք» արտահայտության օգտագործումը: Պարզ վարժությամբ կարելի է արձանագրել, կամ նշվածը ևս հանդիսանում է քրեական օրենսգրքի տիրույթում արարք-կոչ, ի թիվս այլի «իշխանությունը պահելը, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելը,» կամ երկու դեպքում էլ գործում է խոսքի ազատության ընդհանուր կանոնները: Ուշագրավ է, որ մի դեպքում խոսքն ուղղված էր Մայր Աթոռը պաշտպանելուն, մասնակցելուն, իսկ մյուս դեպքում Արբիտրաժի որոշման կատարելուց խուսափելուն»,-գրել է նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները