Հետևեք մեզ։

Թույլատրելի՞ է հաշմանդամության հիմքով արգելել հաշմանդամություն ունեցող որոշ անձանց դատավորի պաշտոնում նշանակվելը․ ՄԻՊ-ը ՍԴ դիմում է ներկայացրել

13:24, 29 հուլիս 2025
Թույլատրելի՞ է հաշմանդամության հիմքով արգելել հաշմանդամություն ունեցող որոշ անձանց դատավորի պաշտոնում նշանակվելը․ ՄԻՊ-ը ՍԴ դիմում է ներկայացրել
Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան ներկայացրել է դիմում, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելուն, այնքանով, որքանով վիճարկվող դրույթներով սահմանվում է բացարձակ արգելք՝ երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն, երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն ունեցող անձանց՝ դատավորի պաշտոնում նշանակվելու համար։
 
Նշված դիմումի քննության շրջանակներում Սահմանադրական դատարան կարծիք (amicus brief) է ներկայացրել ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններից մեկը:
 
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը առանցքային է համարում գործընկեր հասարակական կազմակերպությունների գործունեությունն ու նրանց հետ համագործակցությունը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները